Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 18 ինքնաթիռ է ժամանել Հայաստան

Աննա Կոստանյան 20.11.2020 - 15:26
20.11.2020 - 15:26 դիտում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի «Ռուսլան» Ան-124 ինքնաթիռը և Իլ-76-ի հերթական 18 ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուս զինծառայողներն արդեն բեռնաթափել են ինքնաթիռները` իջեցնելով նյութական միջոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։

ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում Հայաստան է բերվել 33 միավոր տեխնիկա՝ «Տիգր», «Ռիս» զրահամեքենաներ, բեռնատար մեքենաներ, նորոգման-տարհանման մեքենաներ, տեխնիկա և նյութատեխնիկական ապահովման գույք:

Նոյեմբերի 10-ից ի վեր իրականացվել է 226 թռիչք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ