Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Գոհար Ստեփանյան 13.12.2020 - 18:44
13.12.2020 - 18:44 դիտում

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության կայքից:

ՌԴ ՊՆ կայքում հայտնվել է խաղաղապահ գործողության անցկացման գոտու նորացված քարտեզը։

Դատելով քարտեզի նոր տարբերակից ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ