Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպք են արձանագրել Արցախում

20.11.2022 - 16:21 դիտում

Վերջին մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

«Գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի շրջանում Ադրբեջանի ԶՈւ դիտակետից հրաձգային զենքից կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։ Հրաձգության հետևանքով տուժածներ չկան»,- նշվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ հետաքննում է այս պատահարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ