Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

Աննա Կոստանյան 9.08.2023 - 13:44
9.08.2023 - 13:44 դիտում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմը բարձրլեռնային զորավարժարանում ուսումնավարժական պարապմունքի շրջանակում կատարել է ցամաքում իրավիճակի հետախուզման և մշտադիտարկման առաջադրանքները։

Վարժանքի ընթացքում մասնագետները հատուկ տեխնիկայի միջոցով հետախուզել են տարածքը՝ պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով, վերցրել են հողի նմուշներ և վերլուծել դրանք։

Տեղայնացվել են տարածքի պայմանականորեն աղտոտված հատվածները, Հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն իրականացրել են զինտեխնիկայի գազազերծում, վարակազերծում և վնասազերծում և առաջին բուժօգնություն ցուցաբերել պայմանական տուժածներին։

Հաջորդ ուսումնական պարապմունքին զինծառայողները կկատարեն Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ստորաբաժանումները պայմանական թշնամու տեսողական դիտումից քողարկելու առաջադրանքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ