Ռուս զինվորականները Սև ծովում կրակ են բացել բրիտանական կործանիչի ուղղությամբ. բրիտանական ռազմական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 23.06.2021 - 16:30
23.06.2021 - 16:30 դիտում

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի  շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, նշում է interfax.ru-ն:

«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», – ասել են ռազմական գերատեսչությունից:

Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Հայտնի է, որ 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել: 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է կատարել՝  4 ռումբ նետելով Defender-ի շարժման կուրսով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ