Ռուսաստանում ցանկանում են արգելել մուտքային զանգերը արտասահմանյան SIM-քարտերից

Աննա Կոստանյան 5.06.2025 - 18:35
5.06.2025 - 18:35 դիտում

Օրինագիծը դեռևս չի ներկայացվել կառավարության ապարատին, և դրա ներկայացման ժամկետները Պետդումա դեռ որոշված չեն։ Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը պատրաստում է խիստ միջոցառումներ՝ հեռախոսային խաբեությունների դեմ պայքարելու համար։ Նախարարության մշակած «Կապի մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունների փաթեթը նախատեսում է արտասահմանյան SIM-քարտերից մուտքային զանգերի ամբողջական արգելք ռուսաստանցի բաժանորդների համար՝ լռելյայն։

Ըստ նախագծի՝ եթե բաժանորդը ցանկանում է ստանալ նման զանգեր, պետք է հատուկ տեղեկացնի իր կապի օպերատորին։ Այսինքն՝ անհրաժեշտ է օգտագործողի կողմից ակտիվ գործողություն։

Ինչպես է դա աշխատելու․

  • Բոլոր մուտքային զանգերը արտասահմանյան համարներից կբլոկավորվեն, եթե բաժանորդը չհայտնի իր ցանկությունը օպերատորին։

  • Նման զանգեր ստանալու հնարավորության համար անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան ծանուցում օպերատորին։

  • Օպերատորները պարտավոր կլինեն մուտքային միջազգային զանգերը հատուկ նշումով ապահովել (օրինակ՝ «Օտար համար» գրությամբ հեռախոսի էկրանին)՝ նախազգուշացնելով բաժանորդին հնարավոր ռիսկի մասին։

  • Տելեկոմ ընկերությունները պարտավոր կլինեն օպերատիվ կերպով անջատել այն համարները, որոնք կասկածվում են խաբեության մեջ։

  • Եթե օպերատորը չբլոկավորի այն խարդախ համարը, որից բաժանորդին վնաս է հասցվել, ընկերությունը կարող է պարտադրվել փոխհատուցել այդ վնասը։

  • Այդ համարների նույնականացման համար նախատեսվում է ստեղծել հատուկ ռեեստր։

  • Թվային զարգացման նախարարությունը կարող է իրավունք ստանալ ըստ պահանջի մուտք գործել այդ ռեեստրում ընդգրկված համարների հետ կատարված խոսակցությունների ձայնագրություններին՝ քննության նպատակով։

Նախարարությունում հաստատել են հակախաբեության «երկրորդ փաթեթի» մշակումն՝ նշելով․

«Հիմա ոլորտի և շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկում ենք երկրորդ փաթեթը։ Փաստաթուղթը գտնվում է գերատեսչությունների միջև համաձայնեցման փուլում և կարող է փոփոխվել՝ կախված առաջարկություններից»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ