Ռուսաստանում կվերանայեն մահմեդականների բազմակնության մասին որոշումը

Աննա Կոստանյան 24.12.2024 - 12:55
24.12.2024 - 12:55 դիտում

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել բազմակնությունը Ռուսաստանում թույլ տալու մասին կրոնական հրաման արձակած ՌԴ-ում մահմեդականների հոգևոր վարչության նախագահին։

Այս մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության աղբյուրը։

«Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության Ուլեմայի խորհրդի դեկտեմբերի 17-ի աստվածաբանական եզրակացությունը հակասում է գործող օրենսդրությանը և պետական ընտանեկան քաղաքականության հիմունքներին՝ ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման և ամրապնդման ոլորտում»,- ասել է զրուցակիցը։

Ըստ նրա՝ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ընտանեկան օրենսգիրքը թույլ չի տալիս քաղաքացիների ամուսնությունը, եթե նրանցից մեկն արդեն գրանցված է այլ ամուսնության մեջ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության Ուլեմայի խորհուրդը չեղյալ է հայտարարում կրոնական բազմակնությունը թույլատրող ֆեթվան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ