Ռուսաստանում դեռահասը կացնով սպանել է մորը

Աննա Կոստանյան 7.11.2024 - 16:30
7.11.2024 - 16:30 դիտում

Ռուսաստանում ձերբակալել են մոր սպանության մեջ կասկածվող դեռահասին:

Armtimes.com-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի Ռուսաստանի գլխավոր քննչական վարչությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կրասնայա Ստորոժկա գյուղում գտնվող առանձնատանը։ Անչափահասը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը: Արդյունքում կինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

«Դեռահասն ինքը սպանության մասին հայտնել է իրավապահ մարմիններին, որից հետո նրան բերման են ենթարկել»,- ասվում է հրապարակման մեջ։

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ