Ռուսաստանում ալկոհոլային ըմպելիքից թունավորման հետևանքով մոտ 30 մարդ է մահացել

Աննա Կոստանյան 6.06.2023 - 16:10
6.06.2023 - 16:10 դիտում

Ռուսաստանի մարզերում «Միստր Սիդեր» թույլ ալկոհոլային ըմպելիքից թունավորման հետևանքով մահացել է մոտ 30 մարդ, ավելի քան 50 մարդ խոսպիտալացվել է, նրանցից շատերը գտնվում են ծանր վիճակում։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Ուլյանովսկի մարզում։

Վաճառքի մի շարք կետերում, որտեղ «Միստր Սիդեր» է վաճառվել, խմիչքի համար փաստաթղթեր՝ ՝ որակի վկայականներ, արտադրանքի անվտանգության հայտարարագրեր չեն եղել։

Մանրածախ առևտրից առգրավված «Միստր Սիդեր» ըմպելիքով շշերից վերցված նմուշների 14 փորձաքննության արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի ՆԳՆ Ուլյանովսկի շրջանի դատաբժշկական կենտրոնը հայտնաբերել է «մեթանոլի և էթիլ բուտիրատի՝ այնպիսի համամասնությամբ խառնուրդներ, որոնք վտանգ են ներկայացնում սպառողների կյանքի և առողջության համար»,- երեքշաբթի հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ