Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ. Զախարովա

Աննա Կոստանյան 22.07.2021 - 18:47
22.07.2021 - 18:47 դիտում

Մենք մտահոգությամբ ենք ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:

Նա ցավակցություն է հայտնել նաև երկու երկրների սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն և պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ