Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Կայուն, բարգավաճ, զարգացող Հայաստան. այդպիսի պետություն և ժողովուրդ ենք ցանկանում տեսնել», – ասել է ռուս պաշտոնյան։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանում օրինականության պահպանմանը՝ Սահմանադրության վրա հիմնված, ինչպես նաև քաղաքացիների կրոնական ազատությունների և իրավունքների ապահովմանը։
Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա
2.07.2025 - 19:00
նախորդ գրառումը