Ռուսաստանն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքների կարիք ունի. Պուտին

Աննա Կոստանյան 10.02.2022 - 13:31
10.02.2022 - 13:31 դիտում

Աշխարհում լարվածության աճի ֆոնին ռազմավարական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել և նախևառաջ՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքներ ստանալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ իր ուղերձում:

«Միջազգային իրավունքի գերակայության և ՄԱԿ-ի՝ որպես համակարգող կառույցի դերակատարման ամրապնդման, ինչպես նաև արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ հետևողական աշխատանքները մնում են արդիական»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ