Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Պետրենկոն հայտնել է, որ նախկին նախարարի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում գտնվող մեքենայում։
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ տեղի ունեցածի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։
Ըստ ՏԱՍՍ-ի, Ստարովոյտը հուլիսի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ պաշտոնից ազատվել էր: Փաստաթղթում ազատման պատճառը նշված չի եղել:
Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը ղեկավարում էր 2024 թվականի մայիսից։