Ռուսաստանի նկատմամբ Մոլդովայի կուրսը դժվար թե փոխվի նոր կառավարության օրոք. Զախարովա

18.02.2023 - 17:48 դիտում

Ռուսաստանի նկատմամբ Մոլդովայի կուրսը դժվար թե փոխվի նոր կառավարության օրոք։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևել է Մոլդովայի նոր կառավարության ձևավորմանը։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ այդ գործընթացն ուղեկցվել է, նրա խոսքով, Մոլդովայի իշխանությունների կողմից հակառուսական հռետորաբանության սրմամբ։

Նա հավելել է, որ Մոլդովայի նոր կառավարությունը հնից չի տարբերվում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ տեսակետներով, քանի որ նրա կազմը գործնականում չի փոխվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ