Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը

Աստղիկ Խաչատրյան 10.11.2021 - 10:02
10.11.2021 - 10:02 դիտում

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության ինֆորմացիոն տեղեկանքի՝ նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկն սպանվել է:

«Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը», – նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ