Ռուսաստանի զանգվածային հարվածները խորապես փոխում են պատերազմի բնույթը. Մակրոն

Աննա Կոստանյան 11.10.2022 - 15:09
11.10.2022 - 15:09 դիտում

Ուկրաինայի ենթակառուցվածքին Ռուսաստանի ավիահարվածները պատերազմի «բնույթի խորքային փոփոխություն» են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի արևմուտք կատարած ուղևորության ժամանակ, գրում է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ Փարիզ վերադառնալուն պես նա կհրավիրի իր ռազմական և դիվանագիտական խորհրդականներին՝ «իրավիճակը վերլուծելու համար»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը։

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային հրթիռային հարվածի արդյունքում վնասվել է ավելի քան 30 բնակավայրի ենթակառուցվածք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ