Ռուսաստանի Դաշնության պետական տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն

Աստղիկ Խաչատրյան 11.06.2021 - 11:24
11.06.2021 - 11:24 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ