Ես միշտ ընդգծել եմ, որ Ուկրաինան օբյեկտ չէ, այլ սուբյեկտ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Մենք պատերազմի առաջին օրերից ցուցադրել ենք մեր ինքնուրույնությունը՝ նույնիսկ առանց գործընկերների աջակցության: Ռուսաստանից մենք ոչ մի վերջնագիր չենք ընդունի։ Եվ ես հավատում եմ, որ Ուկրաինան մանրադրամ չի դառնա մեծ պետությունների միջև բանակցություններում»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, սակայն կարճաժամկետ հեռանկարում պատրաստ չէ դրան:
Զելենսկին անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում լարվածությանը, նշել՝ վերջին զարգացումները կարող են թուլացնել գործընկերների աջակցությունը Կիևին: