Ռուսաստանից Ղազախստան փախստականների հոսքն աստիճանաբար պակասում է

1.10.2022 - 17:48 դիտում

Ղազախստան-Ռուսաստան սահմանին կուտակումների պատճառով հանրապետության քաղաքացիների համար այլընտրանքային ճանապարհներ են առանձնացվել՝ հայտնել են Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Ղազախստանի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-28-ը Ռուսաստանից միգրանտների մեծ հոսք է գրանցվել, որը վերջին երկու օրվա ընթացքում աստիճանաբար պակասում է: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Ռուսաստանից Ղազախստան է անցել 22 500, իսկ սեպտեմբերի 30-ին՝ շուրջ 15 000 ռուսաստանցի:

Մշտական բնակության համար դիմել է Ռուսաստանի 382 քաղաքացի, 64-ը Ղազախստանի քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել: Ավելի վաղ Աստրախանի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ որոշում է կայացվել ռուս-ղազախական սահմանի Կարաուզեկ անցակետում զորահավաքի ժամանակավոր կետ տեղադրել, քանի որ մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ զորակոչի ենթակա տղամարդիկ կան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ