Ռուսաստանը պատրաստ է հնարավորություն ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունները շարունակելու համար. Լավրով

Աննա Կոստանյան 28.02.2023 - 14:18
28.02.2023 - 14:18 դիտում

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել նաև Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, բայց «շատ համառորեն չի առաջարկի իր ծառայությունները»:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ եռակողմ աշխատանքային խումբը կկարողանա պայմանավորվել Ադրբեջանի տրանսպորտային կապերի հաստատման շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ