Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ վարչապետ

Աննա Կոստանյան 9.10.2020 - 14:44
9.10.2020 - 14:44 դիտում

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

«Կարևոր է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», – Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին հայտարարեց ՌԴ վարչապետը։

Միշուստինը ցավակցություն հայտնեց Արցախում հակառակորդի ագրեսիայի հետևանքով զոհերի ընտանիքներին։

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ