Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Աննա Կոստանյան 24.01.2023 - 15:28
24.01.2023 - 15:28 դիտում

Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ-շատ քրտնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ», – նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում համամի՞տ են Լաչինի միջանցքի աշխատանքը կոմերցիոն փոխադրումների համար անհապաղ վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ