Ռուսաստանը Հրվ. Կովկասում ունի ամենալուրջ շահերը, ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները հստակ արդյունքներ տան. Լավրովը՝ Միրզոյանին

Աննա Կոստանյան 19.05.2023 - 16:22
19.05.2023 - 16:22 դիտում


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ մոսկովյան միջոցառումների գլխավոր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է:

«Եվ, ինչպես արդեն նշեցի, այս պարագայում երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ եռակողմ հայտարարությունների դերը չափազանց էական է և պետք է վճռորոշ նշանակություն ունենա բոլոր հարցերի հանգուցալուծման գործում: Դա վերաբերում է և՛ խաղաղության պայմանագրին, և՛ կումունիկացիաների ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանն ու դրան հաջորդող սահմանագծմանը: Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացի ապահովումն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն իրավիճակ ստեղծելու համար: Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը, վստահ եմ ՝ մեր դաշնակիցները դա հասկանում են: Ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները լինեն օգտակար և հստակ արդյունքներ տան», – ասել է Լավրովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ