Ռուսաստանը հյուպատոսական ծառայություններ կբացի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում

Աննա Կոստանյան 11.08.2023 - 11:25
11.08.2023 - 11:25 դիտում

Ռուսական «TASS» լրատվական գործակալության տարածած հայտարարության համաձայն՝ Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը սկսել է հյուպատոսական ծառայություններ տրամադրել Հյուսիսասյին Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Լեֆքոշայի իր քաղաքացիներին:

Թեմայի շուրջ հայտարարություն է տարածել նաև ինքնահռչակ ՀԿԹՀ-ի նախագահ Էրսին Թաթարը և նշել, որ Ռուսաստանի կողմից նման քայլը Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված քաղաքականության արդյունք է:

Ռուսաստանի կողմից նման քայլը Թաթարը որակել է որպես «քայլ դեպի ճանաչում»:

Թաթարի հայտարարությանը հաջորդել է ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուի հայտարարությունը, որտեղ նշվում է այն ինչ փաստացի հակասում է Թաթարի խոսքերին:

«ՀԿԹՀ-ում հյուպատոսության բացման Ռուսաստանի որոշման մասին մեկ տարի է ինչ խոսվում է: Դա լինելու է մի գրասենյակ: Պետք չէ այն մեկանբանել, որ Ռուսաստանը ճանաչել է ՀԿԹՀ-ն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ