Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու մասին

22.06.2024 - 16:47 դիտում
Բելգորոդի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել՝ հայտնում է ռուսական կողմը։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տվյալով՝ կան ավերածություններ:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ուկրաինայից ռուսական էներգետիկ օբյեկտների թիրախավորմանն ի պատասխան՝ ՌԴ Զինուժը զանգվածային հարված է հասցրել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին:
Ավելի վաղ «Ուկրեներգո»-ն հայտնել էր, որ ռուսական ուժերի թիրախում են եղել Զապորոժիեի և Լվովի շրջանների էլեկտրահաղորդման համակարգերը, կան ավերածություններ։ Ուկրաինական կողմի տվյալով՝ հարձակման է ենթարկվել նաև Իվանո-Ֆրանկիվսկի շրջանը։ Տուժել են քաղաքացիական կառույցներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ