Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Աննա Կոստանյան 30.11.2023 - 13:22
30.11.2023 - 13:22 դիտում

Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի խոսնակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ