Ռուսաստանը ԼՂ-ից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է ուղարկել

Աննա Կոստանյան 19.12.2023 - 16:22
19.12.2023 - 16:22 դիտում

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել 6 տոննա մարդասիրական օգնություն։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, մարդասիրական բեռը, որում ներառված են մահճակալներ, վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլն, նախատեսված է 60 ընտանիքի համար։

Մարդասիրական օգնությունը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն անձանց, որոնք բնակություն են հաստատել Երևանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ