Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Աննա Կոստանյան 12.10.2022 - 15:11
12.10.2022 - 15:11 դիտում

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին չորեքշաբթի հայտարարել է, որ առաջիկայում Հնդկական օվկիանոսի հյուսիսում Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Կայուն անվտանգություն ստեղծելու և մարտունակությունը բարելավելու համար մենք շուտով համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ», – ասել է Իրանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ