Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին․ Պեսկով

Աննա Կոստանյան 16.07.2024 - 13:52
16.07.2024 - 13:52 դիտում

 

Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին և մտադիր է հետագայում ևս հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան, այնուամենայնիվ, ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերին, քանի որ «Պենտագոնի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան մյուս երկրների պաշտպանության նախարարությունների վրա՝ միասին վերցրած»:

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի խոշորագույն տնտեսությունը և ռազմական առումով ամենահզոր երկիրն է, որը հսկայական գումարներ է հատկացնում Պենտագոնի կարիքներին: Նրա խոսքով՝ նման երկրում նախագահական ընտրապայքարի ժամանակ բռնության գործողությունները մտահոգություն են առաջացնում ամբողջ աշխարհում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ