Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը «հացահատիկի գործարքին»

29.10.2022 - 19:55 դիտում

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը «հացահատիկի գործարքին»՝ Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

«Հաշվի առնելով ս.թ. հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից Մեծ Բրիտանիայի մասնագետների մասնակցությամբ իրականացված ահաբեկչական գործողությունը Սևծովյան նավատորմի նավերի և «հացահատիկի միջանցքի» անվտանգության ապահովման գործում ներգրավված քաղաքացիական նավերի դեմ՝ ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համաձայնագրերի իրականացմանը»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ