Ռուսական Սու-34-ը հակառակորդի թիրախները ոչնչացնելուց առաջ երկնքում պատկերել է Z տառը. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարկել

Աննա Կոստանյան 24.03.2022 - 12:29
24.03.2022 - 12:29 դիտում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռների անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օբյեկտներն ու զինտեխնիկան։ Պարզված ցամաքային թիրախների գործնական ռմբակոծումն իրականացվել է առանձին-առանձին միջին բարձրություններից։ Ճշգրիտ հարվածով խոցվել են զինտեխնիկայի կայանատեղիներ, զրահատեխնիկա, զինամթերքով պահեստներ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Առաջադրանքը կատարելուց հետո ռմբակոծիչները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ։

ՌԴ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, որ կործանիչը հակառակորդի թիրախներին հարվածելուց առաջ երկնքում պատկերում է Z տառ, որը, ինչպես գրում է BBC-ն, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողությանն աջակցության համընդհանուր խորհրդանիշն է: Այն կարելի է տեսնել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև Ռուսաստանի քաղաքներում գովազդային վահանակների վրա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ