Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին․ տուժել է առնվազն 10 քաղաքացի

Աստղիկ Խաչատրյան 24.08.2023 - 19:38
24.08.2023 - 19:38 դիտում

Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին։ Տեղական իշխանության տվյալով՝ տուժել է առնվազն 10 քաղաքացի, կան ավերածություններ: Վնասվել են բանկի, հյուրանոցի շենքեր, խանութներ, ավտոմեքենաներ:

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Բրյանսկի և Կալուգայի շրջանների օդային տարածքում հերթական անգամ անօդաչու թռչող սարքեր են խոցվել: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Գերատեսչությունը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական ուժերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ