Ռուսական հեղինակային ընկերությունը դատարանի միջոցով 2 մլն ռուբլի է պահանջում Ֆիլիպ Կիրկորովից

9.01.2024 - 20:42 դիտում

Ռուսաստանի հեղինակային ընկերությունը դատի է տվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովին և նրանից 2 մլն ռուբլի է պահանջում կազմակերպությանը պատկանող գեղարվեստական ստեղծագործություններն օգտագործելու համար: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանում, որտեղ համապատասխան հայցը է ներկայացվել։

«Ռուսաստանի հեղինակային ընկերությունը հայցն ընդդեմ Կիրկորով Ֆ.Բ.-ի՝ 2 մլն ռուբլու չափով, դատարան է ներկայացվել։ Գործով նիստի օրը դեռ նշանակված չէ», – ասել են դատարանում՝ չհստակեցնելով հայցային պահանջների էությունը։

Ռուսաստանի հեղինակային ընկերությունը շահույթ չհետապնդող համառուսաստանյան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թվականին հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարման համար այն դեպքերում, երբ այդ իրավունքների իրականացումը անհատական հիմունքներով դժվար է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ