Խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումը, որն Ուլյանովսկից Հայաստան է ժամանել, մեկնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման խնդիրների կատարման համար։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կիլոմետր և տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Ռուսական զորակազմի հիմքը կլինի Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումը:
Կողմերի միջև պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու նպատակով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական դիտակետերի տեղադրում։
Ստեփանակերտ քաղաքի շրջանում խաղաղապահ գործողության կառավարման համար տեղակայվում է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը: