Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

1.06.2025 - 21:58 դիտում

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումներից մեկի կետին։

Այս մասին Տելեգրամում հայտնել են Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարությունից։

«Ցավոք, կան զոհված և վիրավոր զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնի է 12 զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին:

Միաժամանակ ընդգծվում է, օդային ռմբակոծության մասին ահազանգը հայտարարելուց հետո անձնակազմի մեծ մասը գտնվել է ապաստարաններում։

Դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով ցամաքային զորքերի հրամանատարությունում ստեղծվել է հանձնաժողով և նշանակվել ծառայողական քննություն։ Իրավապահ մարմինների աշխատանքին կաջակցեն նաև «Սխիդ» օպերատիվ հրամանատարությունն ու անձնակազմը։

«Եթե պարզվի, որ զինծառայողների մահն ու վիրավորումը տեղի են ունեցել պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, ապա մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ