Ռումինիան ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար վիզա չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին

15.06.2024 - 21:08 դիտում

Ռումինիան որոշում է կայացրել թույլ չտալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի ներկայացուցիչներին՝ հայտնել են այդ երկրի արտգործնախարարությունից:

Ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ Ռումինիան հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին Բուխարեստում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար:

«Մեզ՝ այդ կազմակերպության համահիմնադիր երկրին, Ռումինիայի ԱԳՆ-ն նոտան է ուղարկել։ Դրանում ասվում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից ոչ մեկին վիզա չի տրամադրվի և չի թույլատրվի մուտք գործել երկիր»,- նշել է Կարասինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ