«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը

Աննա Կոստանյան 30.04.2026 - 15:12
30.04.2026 - 15:12 դիտում

«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պիտակավորման համակարգն արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը:

Սահմանափակումները կիրառվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված արտադրանքի խմբաքանակների ստուգման արդյունքում։

«Ռոսպոտրեբնադզորից» տեղեկացրել են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ