«Ռոսատոմ»-ը և «Հայկական ԱԷԿ»-ը համաձայնագիր են ստորագրել նոր էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին

Աննա Կոստանյան 20.01.2022 - 17:25
20.01.2022 - 17:25 դիտում

«Ռոսատոմ»-ն ու «Հայկական ատոմային էլեկտրակայանը» համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին՝ հայտնել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից:

Համաձայնագիրը ստորագրվել է Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական ԱԷԿ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության տարածքում «Հայկական ԱԷԿ-ի» հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ