Կրիշտիանու Ռոնալդուն բացել է իր YouTube-ի ալիքը և անմիջապես գերազանցել բաժանորդների թվի համաշխարհային ռեկորդը-ընդամենը 90 րոպեում նա հավաքեց 1 միլիոն բաժանորդ, իսկ երկու ժամ անց այս ցուցանիշը գերազանցեց 2,5 միլիոնը։
Առայժմ ալիքում հասանելի են միայն ապագա տեսանյութերի թիզերը՝ YouTube-ի շապիկներով։
Կրիշտիանուն նախատեսում է բաժանորդների հետ կիսվել իր ընտանիքի, առողջության, սննդի, բիզնեսի և, իհարկե, սպորտի մասին պատմություններով:
«Ես հիացած եմ: Ես վաղուց էի պլանավորում այս նախագիծը, և այժմ այն վերջապես իրագործվում է: Ինձ միշտ դուր է եկել երկրպագուների հետ շփվելը սոցիալական ցանցերում, և այժմ նրանք կարող են ավելին իմանալ իմ, ընտանիքիս և տարբեր թեմաների վերաբերյալ իմ տեսակետների մասին»,- նշել է նա: