Ռոնալդինյոն ժամանել է Բաքու

Աննա Կոստանյան 13.11.2024 - 11:47
13.11.2024 - 11:47 դիտում

Աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։

Օդանավակայանում նրան դիմավորել են մարզական հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ