«Ռոման» հաղթեց «Ջենոային», Մխիթարյանը մասնակցեց խաղին

7.03.2021 - 18:00 դիտում

Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» իր հարկի տակ 1:0 նվազագույն հաշվով հաղթեց «Ջենոային»: Միակ գոլը 24-րդ րոպեին հեղինակեց Ջանլուկա Մանչինին:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորվել էր տանտերերի պահեստայինների թվում: Նա խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին՝ փոխարինելով Ստեֆան Էլ-Շարավիին:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Հռոմեական ակումբը մեկ միավորով է ետ մնում 3-րդ տեղում գտնվող «Յուվենթուսից»: «Ջոնեան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցակցի դաշտում և վաստակած 27 միավորով շարունակում է մնալ 13-րդ տեղում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ