Ռոբերտ Քոչարյանը կրկին կորոնավիրուսով է վարակվել

Աննա Կոստանյան 19.07.2022 - 15:27
19.07.2022 - 15:27 դիտում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին վարակվել է կորոնավիրուսով:

Տեղեկությունը դատարանին հայտնել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ թեստի դրական պատասխանը ստացվել է հուլիսի 14-ին:

Այսօր մի քանի շաբաթ տևած դադարից հետո պետք է շարունակվեր նրա և Արմեն Գևորգյանի գործով ապացույցների հետազոտումը:

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 20-ին:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ