Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում

Աննա Կոստանյան 21.09.2021 - 18:03
21.09.2021 - 18:03 դիտում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Գրիշայի ՄԼՔԵՅԱՆԻՆ։
Մեծ է մաեստրոյի ավանդը և վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում։ Ջերմորեն շնորհավորում ենք մաեստրո Մլքեյանին՝ արժանի պարգևի համար, մաղթելով նորանոր նվաճումներ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ