Ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ. նա տեղափոխվել է հիվանդանոց

Աննա Կոստանյան 3.07.2023 - 13:22
3.07.2023 - 13:22 դիտում

Երեկ ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ։ Երեկ Մոտը ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում պատմել է, որ ելույթի ընթացքում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ վնասվածքի պատճառով։

«Երևան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ցավոք, ստիպված եղա ելույթի կեսից հեռանալ, որովհետև ուսս դուրս էր ընկել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ միջոցառմանը նաև ելույթ ունեցան ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը, D’Litte-ը և ուրիշներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ