ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգը

Աստղիկ Խաչատրյան 10.12.2021 - 14:51
10.12.2021 - 14:51 դիտում

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Կառուցողական մթնոլորտում քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգը»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ