ՌԴ փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով

Գոհար Ստեփանյան 15.11.2020 - 18:37
15.11.2020 - 18:37 դիտում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունից: Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը հայտարարել է, որ ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի մասնագետների օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները։

«Երեսուն մարդ է ուղարկվել», – նշել է Եվգենի Զինիչևը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ