ՌԴ փոխարտգործնախարարն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության թեման

Աստղիկ Խաչատրյան 21.02.2023 - 22:45
21.02.2023 - 22:45 դիտում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Գալուզինն ասել է, որ Հայաստանում ԵՄ–ի այսպես կոչված քաղաքացիական առաքելություն ծավալելու որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համանախագահները բազմաթիվ անգամ և առանց դրդապատճառի չեղարկել են Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերը։
«Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակման, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը», – նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ