ՌԴ ՊՆ պարզաբանումը՝ Վիննիցայի ուղղությամբ արձակած հրթիռների կապակցությամբ

15.07.2022 - 19:39 դիտում

ՌԴ պաշտպանության նախարարությունը բացատրել է Վիննիցայի վրա հրթիռային հարձակումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։ Մոսկվան պնդում է, որ թիրախը եղել է Սպայի տունը, որտեղ, ըստ տեղեկությունների, հանդիպում է եղել օտարերկրյա զենք մատակարարողների հետ։ Դա տարածաշրջանի ամենամեծ համերգասրահն է, և Կիևը պնդում է, որ այն չի օգտագործվել ռազմական նպատակներով, գրում է Euronews-ը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին կոչ է արել ժողովրդավարական երկրներին նոր միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ:

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Վիննիցայում հրթիռակոծության հետևանքով զոհվածների և վիրավորների թվում կան երաժիշտներ, որոնք պատրաստվում էին Ուկրաինային աջակցող համերգին, կանայք և երեխաներ։ Ամենից շատ տուժել է Սպայի տան մոտ գտնվող գրասենյակը, վնասվել են բնակելի շենքեր։ Վիննիցայի դեպքերի կապակցությամբ ՌԴ-ին դատապարտել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ