ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել ռուս խաղաղապահների բազային ճամբարից, որտեղ տեղավորվում են արցախցիները

Աննա Կոստանյան 20.09.2023 - 14:39
20.09.2023 - 14:39 դիտում

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների բազային ճամբարից, որտեղ տեղավորվում են խաղաղ բնակիչները: Այս մասին գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների բազային ճամբարում գտնվում է 2261 խաղաղ բնակիչ, որից 1049-ը՝ երեխաներ:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ