ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա

Աննա Կոստանյան 26.12.2022 - 11:52
26.12.2022 - 11:52 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակումը Սարատովի մարզի Էնգելսի օդանավակայանի վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է գերատեսչությունը, փոխանցում է РИА Новости-ն։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել՝ ավիաբազային մոտենալու պահին։ «Օբյեկտի բեկորների անկման հետևանքով օդանավակայանում գտնվող երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորվել են»,- հայտնել են նախարարությունից։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ մահացածները տեխնիկական անձնակազմի զինծառայողներ են, նաև նշել են, որ օդանավակայանի ավիատեխնիկան չի վնասվել։

Դեկտեմբերի 5-ին էլ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել էին Ռյազանի և Սարատովի մարզերում ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր։ Նրանք հարձակվել էին Դյագիլևոյի և Էնգելսի օդանավակայանների վրա, երեք զինվոր մահացել էր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ